20 հունիս, 2020 17:18

Քոչարյանի ազատման գրավը վճարել են Ռուսաստանի հայ գործարարները․ RBC

Հունիսի 18-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կայացրեց որոշում, որով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց գրավով․ հունիսի 19-ին Քոչարյանն ազատ արձակվեց 2 մլրդ դրամի գրավի դիմաց։ Նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել էր, որ գրավի գումարը վճարելու գործում մասնակցելու «պատրաստակամություն են հայտնել մի քանի խոշոր գործարարներ ու բարերարներ, որոնց անունները կհրապարակեն առաջիկայում»։

Ռուսաստանյան RBC գործակալությունը պարզել է գործարարների անունները։ Նրանք են՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, «Մոնարխ» ընկերության ղեկավար Սերգեյ Համբարձումյանը, գործարար Գենադի Ստեփանյանը, ինչպես նաև «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիան․ Քոչարյանը մտնում է ընկերության տնօրենների խորհրդի մեջ։

RBC-ն գրում է, որ իր աղբյուրներից ստացված տեղեկությունը հաստատել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Սողոմոնյանը։

Ռոբերտ Քոչարյանի գրավի գումարը կվճարեն մի քանի խոշոր գործարարներ․ Քոչարյանի գրասենյակ