22 հունիս, 2020 17:56

Կորոնավիրուսն ու ներքին զբոսաշրջությունը․ ովքեր են շահում, ովքեր՝ տուժում

Կորանվիրուսի համաճարակի պատճառով մեծ կորուստներ կրած զբոսաշրջության ոլորտը վերականգնվելու ուղիներ է որոնում։ Լուծումներից մեկը շեշտը ներքին տուրիզմի վրա դնելն է։ Աշխարհում համավարակի իրավիճակով պայմանավորված՝ մարդիկ, հնարավոր է, դեռ երկար չկարողանան երկրից երկիր ճամփորդել։ Փոխարենը, այժմ նրանք կարող են բացահայտել սեփական երկիրը։ Երևույթի դրական և բացասական կողմերի մասին ՍիվիլՆեթը զրուցել է ոլորտի ներկայացուցիչների հետ։