23 June, 2020 20:24

Hunot Canyon, Artsakh, photostory | Հունոտի կիրճը․ ֆոտոշարք

Hunot Canyon is a state natural-historical reserve in Artsakh. It is one of the most attractive places for tourists in Nagorno-Karabakh, with amazing nature, old ruins and wild caves.

Արցախում՝ Շուշիի շրջանում է գտնվում Հունոտի կիրճը։ Այն բնապատմական արգելոց է։ Ստեփանակերտից մոտ 10 կմ հեռու այս վայրը Արցախի գեղեցիկ անկյուններից մեկն է։ Կիրճով հոսում է Կարկառ գետը։ Այստեղ է Արցախում հայտնի «Զոնտիկներ» ջրվեժը։ Վերջին տարիներին կիրճը հարմարեցվել է զբոսաշրջիկների համար, արահետներին տեղադրվել են ցուցանակներ, ձգվել են նոր շարժական կամուրջներ և այլն։