23 հունիս, 2020 18:00

Մայիսի տվյալները լավատեսություն են տալիս, որ մենք բավական արագ կունենանք տնտեսության որոշակի վերականգնում

Կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի ժամանակ Հայաստանում փակված 71 471 աշխատատեղերից 50 094-ը վերկանգնվել է․ այս մասին հունիսի 23-ի ուղիղ եթերում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած տվյալները ցույց են տալիս, որ առևտրի ծավալները նույնպես վերականգնվում են, և մենք պարտավոր ենք այս տեմպերը պահել։ Ուզում եմ պայմանավորվենք, որ լոքդաունի քաղաքականությանը վերադարձի անհրաժեշտություն չունենանք»,- նշեց վարչապետը։