24 հունիս, 2020 12:04

Կբարձրանա՞ն արդյոք գազի, էլեկտրաէներգիայի սակագները. զրույց ՀԾԿՀ նախագահի հետ

ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հետ զրուցել է գազի սակագների բարձրացման, «Գազպրոմ Արմենիայի» աշխատանքի արդյունավետության, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ու ջրի սակագների մասին: Բաղրամյանը նշում է, որ առաջիկա 10 տարիների համար քաղաքացիներին ու տնտեսվարողներին մատակարարվող գազի սակագնի հաշվարկման կանխատեսելի համակարգ են ներդրել: