25 հունիս, 2020 17:55

Հունվար-մայիսին տնտեսական ակտիվությունը նվազել է 3,9 տոկոսով

2020-ի հունվար-մայիսին 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում կրճատվել է 3,9 տոկոսով: Այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ անկումը կազմել է 12,8 տոկոս:

ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, որում արտացոլված են տարվա առաջին 5 ամսվա նախնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները, 

2020-ի մայիսին նախորդ մայիսի համեմատ՝ անկում է գրանցվել գրեթե բոլոր ճյուղերում: Մասնավորապես արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 3,9 տոկոսով, առևտրաշրջանառությունը՝ 18,4 տոկոսով, ծառայությունները՝ 19,6 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 0,1 տոկոսով: Մայիսին գահավիժել է վերջին շրջանում կայուն աճի միտում ունեցող շինարարությունը՝ 27 տոկոս:

Արտաքին առևտրաշրջանառության անկումը մայիսին կազմել է 17,3 տոկոս, ընդ որում արտահանումը կրճատվել է 8,7 տոկոսով, ներմուծումը՝ շուրջ 22 տոկոսով։

Այս տարվա հունվար-մայիս ամսիներին աճել են էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 8,3 տոկոս, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 2,4 տոկոս:

Մյուս ոլորտներում գրանցվել է անկում: Առևտրաշրջանառությունը կրճատվել է 11,2 տոկոսով, արտահանումը՝ 8,1 տոկոսով, ներմուծումը՝ 12,8 տոկոսով:

Միջին ամսական աշխատավարձն աճել է 7,9 տոկոսով, իսկ գնաճը կազմել 0,3 տոկոս։

#CivilNet #News