25 հունիս, 2020 13:33

Նորությո՞ւն է որևէ մեկի համար, որ ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել․ Նիկոլ Փաշինյան

«Ցո՛ւյց տվեք 3-րդ Հանրապետության պատմության մեջ մի իրավիճակ, երբ առնվազն 3-4, եթե ոչ 4-5, եթե ոչ 6-7 հեռուստաալիքով առավոտից իրիկուն ինչքան քաղաքական դիակ կա, գարշահոտություն է տարածում երկրով մեկ»․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 25-ին Ազգային ժողովում 2019-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հաստատման քննարկման եզրափակիչ ելույթում խոսեց ժողովրդավարության, խոսքի ազատության, դատարանների և այլ թեմաների մասին։ «ՀՀ-ում կուսակցությունները, լրատվամիջոցները, հասարակական կազմակերպութունները պետք է լինեն հարյուր տոկոսով թափանցիկ»,- նշեց վարչապետը։