25 հունիս, 2020 14:07

Տնտեսական ճգնաժամի ընթացքում չի կարելի որևէ հարկ բարձրացնել. Նաիրի Սարգսյան

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը համոզված է, որ տնտեսական ճգնաժամի ընթացքում անթույլատրելի է որևէ հարկատեսակ բարձրացնել, այդ թվում՝ գույքահարկ: Եթե կառավարությունն ու խորհրդարանում իշխանական «Իմ քայլի» պատգամավորները հավաստիացնում են, որ օրինագծով գույքահարկը ոչ թե բարձրացվում, այլ, ըստ էության, իջեցվում է, ապա ընդդիմադիրները սա համարում են սոցիալական արդարությունը խախտող նախագիծ: Նաիրի Սարգսյանը կարծում է, որ Հայաստանի տնտեսությունը, բժշկական բառապաշարով ասած՝ անկայուն ծանր վիճակում է: