26 հունիս, 2020 11:09

Ես չեմ կատարել ՍԴ դատավորի իմ պարտականությունները ոչ իմ մեղքով․ Վահե Գրիգորյան

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, որն այդ պաշտոնում ընտրվելուց հետո չէր մասնակցում Սահմանադրական դատարանի աշխատանքներին, այսօր եկել էր Սահմանադրական դատարան՝ աշխատանքի։ Դատարանի շենքի բակում նա ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։