26 հունիս, 2020 13:54

Ծառուկյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Սմբատ Մինասյանը գրառում է արել՝ տեղեկացնելով վերաքննիչ բողոք ներկայացնելու մասին։

«Տեղեկացնում եմ, որ մեր պաշտպանյալ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացրել ենք վերաքննիչ բողոք։

Դատարանից խնդրել եք հաստատված համարել հիմնավոր կասկածի բացակայությունը, քննչական ենթակայության և առաջին ատյանի դատարանում մեր կողմից բարձրացված մի շարք այլ հարցերի խախտման փաստը»,- գրել է Մինասյանը։

Կարդացե՛ք նաև՝

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց