26 հունիս, 2020 12:21

Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը արձակուրդում են

Սահմանադրական դատարանի դատավորներ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը հունիսի 25-ից արձակուրդ են վերցրել. այս մասին հայտնում է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը: 

Նրա խոսքով՝ այս պահին ՍԴ նախագահի պարտականությունները կատարում է Ալվինա Գյուլումյանը: Հարցին, թե ե՞րբ արձակուրդից կվերադառնա Թովմասյանը, Ղազարյանը պատասխանել չկարողացավ և նշեց, որ դատավորները իրենք են որոշում իրենց աշխատանքային գրաֆիկը:

Չնայած այս հայտարարությանը՝ պաշտոնական տեղեկագրում  հրապարակվել և  այսօրվանից ուժի մեջ են մտել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները, համաձայն որոնց՝ պաշտոնանկ են արվել ՍԴ երեք դատավորներ և դադարեցվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը։

Գեղեցիկ Ոսկանյան