29 հունիս, 2020 16:10

Հայկական արտադրության ՊՇՌ թեստերը պատրաստ են

Հայկական արտադրության ՊՇՌ թեստերը, որոնք նախատեսված են կորոնավիրուսի հաստատման համար, արդեն պատրաստ են։ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտը կարող է օրական մոտ 2 000 թեստ արտադրել։ ՍիվիլՆեթն այցելել է ինստիտուտ՝ ծանոթանալու թեստերի արտադրության գործընթացին և պարզելու, թե ինչ հեռանկարներ կան դրանց հետ կապված: