1 հուլիս, 2020 18:18

Գարշահոտության ու առնետների դեմ․ բազմաբնակարան շենքերի աղբամուղները փակվում են

Երևանում սկսել են փակել բազմաբնակարան շենքերի աղբամուղները։ Աշխատանքները մեծ թափով մեկնարկել են Աջափնյակ, Մալաթիա Սեբաստիա և Նոր Նորք համայնքներում։ 

Աղբամուղների պատճառով շենքերում առաջացած գարշահոտությունն ու առնետների առկայությունը վերացնելու նպատակին բնակիչների մեծամասնությունը դրական է վերաբերվում, սակայն կան նաև դժգոհություններ։ ՍիվիլՆեթը շրջել է շենքերի բակերում և խոսել քաղաքացիների հետ։