2 հուլիս, 2020 16:47

«Զրոյացված» Պուտինը կարող է նախագահել մինչև 2036 թվականը

Հուլիսի 1-ին Ռուսաստանում ավարտվել է սահմանադրական փոփոխությունների շուրջ քվեարկությունը, որը տևել է 6 օր։ Ռուսաստանցիների մոտ 78 տոկոսը կողմ է քվեարկել փոփոխություններին, որոնք հնարավորություն են տալիս ինչպես Ռուսաստանի ներկայիս նախագահ Պուտինին, այնպես էլ նախկին նախագահ Մեդվեդևին ևս երկու անգամ մասնակցել նախագահական ընտրություններին։ Թեմայի շուրջ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ։