3 հուլիս, 2020 12:23

ՍԴ-ում ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել՝ հուլիսի 7-ի գործի քննությունը հետաձգելու համար

Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը: ՍԴ-ն այդ օրն է քննելու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը։

«Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և ՎՀ խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաեւ ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար»,- ասված է ԱԺ կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Թեմայի շուրջ ավելին՝ 

Սահմանադրական դատարանը որոշել է վերսկսել Քոչարյանի դիմումի քննությունը․ «Հայկական ժամանակ»