14 հունվար, 2021 11:58
Արցախի 2021-ի բյուջեում սեփական եկամուտները երեք անգամ կնվազեն
2021-ին Արցախի պետական բյուջեի սեփական եկամուտները կկազմեն 17 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 56 մլրդ դրամի փոխարեն, իսկ ՀՀ-ից տրամադրվող բյուջետային վարկի չափը կկազմի 64,7 մլրդ դրամ: Ընդհանուր եկամուտները կկազմեն 81,8 մլրդ դրամ, ծախսերը՝ 124,8 մլրդ դրամ, որի արդյունքում դեֆիցիտը կկազմի 43,2 մլրդ դրամ։