7 հուլիս, 2020 12:37

Դիմակներ բաժանող կետեր՝ Երևանում

Երևանի տարբեր կետերում երեկոյան ժամը 17։00-20։00-ին կարելի է հանդիպել կետեր, որտեղից հնարավոր է ձեռք բերել դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ նյութեր, ինչպես նաև ստանալ COVID-19-ի մասին տեղեկատվություն։ Ծրագիրն իրականացնում են Հայկական Կարմիր խաչի ընկերությունը և ՀՀ վարչապետի աշխատակազմը։ 36 կետերի թիվը նախատեսվում է ավելացնել, կետեր կլինեն նաև մարզերում։