7 հուլիս, 2020 19:25

Վաչե Գաբրիելյանը 2020-ին կանխատեսում է 10 տոկոս տնտեսական անկում

Հայաստանի Ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում կանխատեսում է 10 տոկոս տնտեսական անկում 2020 թվականին: Գաբրիելյանն անդրադառնում է կորոնավիրուսի համավարակի հետևանքով տնտեսական բացասական հետևանքներին, գույքահարկի նոր համակարգում սոցիալական ամորտիզատորների բացակայությանն ու համընդհանուր հայտարարագրման հնարավոր ներդրման դրական ու բացասական կողմերին: