7 հուլիս, 2020 14:33

Քիմ Քարդաշյանի կոչից հետո նվիրաբերությունների թիվն աճել է․ «Փարոս» հիմնադրամ

Քիմ Քարդաշյանի՝ հայաստանյան փոքր բիզնեսներին աջակցելու կոչից հետո Armenia Support Fund-ի և «Փարոս» հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքին ավելի շատ մարդ է սկսել մասնակցել։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին «Փարոս» հիմնադրամից՝ նշելով, որ եթե օրական մի քանի նվիրաբերություն էր լինում, Քարդաշյանի կոչից հետո դրանց թիվը հատել է հինգ տասնյակը։

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքան իր էջում կոչ էր արել մասնակցել դրամահավաքին, որի նպատակն է օգնել Հայաստանում կորոնավիրուսի ճգնաժամի արդյունքում խնդիրների առերեսված փոքր բիզնեսներին։

«Ֆինանսական օգնությունը միշտ չէ, որ հասանելի է, և բազմաթիվ փոքր ընտանեկան բիզնեսներ հայտարարել են արտադրության՝ մինչև 90 տոկոս կրճատման և աշխատողներին աշխատանքից ազատելու մասին»,- գրել էր նա՝ կցելով Armenia Support Fund-ի էջը։


Լուսինե Վարդանյան