10 հուլիս, 2020 10:39

Ջավախքի մարզամշակութային կենտրոն ստեղծելու գումարը փոխանցվեց Հայաստանի առողջապահության համակարգին

Ջավախքի մարզամշակութային կենտրոն ստեղծելու համար նախատեսված գումարը փոխանցվել է Հայաստանի առողջապահության համակարգին COVID-19-ի դեմ արդյունավետ պայքար մղելու համար․ այս մասին հայտնում է Akhaltskha.net կայքը։ 13 400 դոլար գումարը հավաքվել էր անցյալ տարվա հունիսի 2-ին՝ Ախալցխայում երիտասարդների համար մարզամշակութային կենտրոն ստեղծելու համար։

Նշվում է, որ գումարը բավարար չէր Ախալցխայի կենտրոնական մասերում տարածք կամ շինություն ձեռք բերելու համար և որոշում էր կայացվել վարձակալել տարածք և ձեռք բերել տրենաժորներ․ մինչև օրս Վրաստանում չեն բացվել մարզանքի սպորտային կենտրոնները։

Սամցխե-Ջավախքի Մեդիա վերլուծական կենտրոնը, որը մասնակցել էր տվյալ դրամահավաքին, առաջարկել է գումարը այս փուլում ամբողջությամբ փոխանցել Հայաստանի առողջապահական համակարգին․ գումարը փոխանցվել է Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվին։

Ավելին՝

Թելեթոն-դրամահավաք ԱՄՆ-ում՝ հանուն ջավախահայ երիտասարդության