10 հուլիս, 2020 15:04

Տուգանք՝ առանց կատալիզատորի մեքենաների համար․ ում է վերաբերում նախագիծը

Շրջակա միջավայրի նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է տուգանել այն վարորդներին, որոնք իրենց տրանսպորտային միջոցը կշահագործեն առանց կատալիտիկ չեզոքացուցիչների՝ կատալիզատորների։ ՍիվիլՆեթն անդրադարձել է կատալիզատորների առքուվաճառքի «մշակույթին», սպասվող տուգանքներին և այս ամենի վերաբերյալ վարորդների կարծիքներին։