12 հուլիս, 2020 22:57

Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից

Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից, Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նա նշել է, որ իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել, կորուստներ կրելով ետ մղվել։

Տե՛ս՝ Հակառակորդը Տավուշի ուղղությամբ ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով սահմանը խախտելու փորձ է արել