13 հուլիս, 2020 11:26

Վստահեցնում եմ՝ որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում․ Նիկոլ Փաշինյան

Որքան սրվում է համավարակը, որքան սրվում է սոցիալ-տնտեսական վիճակը Ադրբեջանում, այնքան սրվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հակահայկական հռետորաբանությունը․ կառավարության հուլիսի 13-ի արտահերթ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա անդրադարձավ նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին լարվածությանը։ Վարչապետը շեշտեց՝ այս շրջանում հասարակության տեղեկատվական դիմակայունությունը հայոց բանակի հաղթանակի կարևորագույն գրավականներից է։