14 հուլիս, 2020 14:49

Նպատակ ունենք հատուցել նաև Արցախյան պատերազմի զոհերին. 1 000 դրամների հիմնադրամի տնօրեն

ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանի հետ զրուցել է հիմնադրամի հատուցումների, կուտակված գումարի և ստանձնած պարտավորությունների մասին: Հիմնադրամն այս պահին կուտակել է ավելի քան 51 մլն դոլար, հատուցել՝ ավելի քան 4  մլն: Ավետիքյանը նկատում է՝ հիմնադրամն այս պահին ստանձնել է 30 մլն դոլարի հատուցման պարտավորություն, իսկ ռազմարական առումով նկատակ ունի հատուցել նաև Արցախյան պատերազմի զոհերին: