19 հուլիս, 2020 17:18

Չորաթան․ գյուղացիները վերանորոգում են հրետակոծված ջրատարը

Չորաթան գյուղը գտնվում է Թովուզի Աղդամ գրուղի դիմաց, իսկ չորաթանցիների այգիների մեծ մասը Ղարադաշ սարի ստորոտում է։ Սարը ադրբեջանցիների վերահսկողության տակ է։ Չնայած Չորաթան անունը շատ չի հիշատակվում հայ-ադրբեջանական 30 տարիների փոխհրաձգության քրոնիկոնում, սակայն այստեղ ևս մարդիկ կրակի տակ են ծառ տնկում, արտ հնձում։ ՍիվիլՆեթը Չորաթանում եղավ հենց այն պահին, երբ գյուղացիները մեկնում էին վերանորոգելու ադրբեջանական կրակից վնասված ջրատարը։