20 հուլիս, 2020 11:16

ՀԱՊԿ ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնվեց և արագ հեռացվեց Մարգարիտա Սիմոնյանի՝ հակահայկական գրառման մասին հոդված

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ֆեյսբուքյան պաշտոնական էջում դրվել է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի հոդվածը՝ «Թքել և տրորել»․ Սիմոնյանը հանդգնորեն Հայաստանին հիշեցրել է չճանաչված Ղրիմի մասին վերնագրով։

Այն անդրադառնում է Russia Today կայքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց գրառմանը, որը մեծ քննադատության է արժանացել հայ հանրության կողմից։

Դրանում Սիմոնյանը նշում է, որ Հայաստանի իշխանությունների կողմնակիցները «աղտոտել են իր սոցկայքերը, և ինքը չի կարող այլևս լռել»։

Նա մեղադրում է Հայաստանի իշխանություններին հակառուսական տրամադրություններ սերմանելու մեջ, իսկ այժմ, երբ «սահմանին պատերազմ է, երբ ռեժիմի գոյությունը սպառնալիքի տակ է, հայերը հիշել են, որ Ռուսաստանը պետք է իրենց փրկի»։

Համացանցում անգամ ստորագրահավաք է սկսվել՝ պահանջելով, որ Սիմոնյանը փոխի իր ազգանունը։

 

Թարմացում․ ՀԱՊԿ-ի էջից հոդվածը հեռացվել է։

Ստելլա Մեհրաբեկյան