21 հուլիս, 2020 16:04

Բացե՞լ, թե՞ չբացել դպրոցները․ ինչպես կազմակերպել դասապրոցեսը նոր ուսումնական տարում

Համավարակով պայմանավորված՝ դպրոցների փակվելը և երեխաների դպրոց չհաճախելը լուրջ հիմնախնդիր դարձավ ամբողջ աշխարհում ու աննախադեպ մեծ թվով երեխաներ՝ մոտ 1,5 մլրդ, 185 երկրներում դադարեցին դպրոց գնալ։ UNICEF-ում համոզված են՝ դպրոց չհաճախելը ունի բազմազթիվ բացասական կողմեր․ հատկապես առաջին դասարանցիները պետք է դպրոց հաճախեն։