21 հուլիս, 2020 20:57

Լավրովը աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային նախաճաշ է ունեցել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի և Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-բյուլ Օղլիի հետ։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Անդրկովկասում անվտանգության ապահովման, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման խնդիրները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման հեռանկարները»,- նշված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում: