21 հուլիս, 2020 11:23

Ռուսաստանի ՊՆ հայտարարում է՝ կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութը պատրաստ է

Կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական առաջին պատվաստանյութը, որի ստեղծմանը մասնակցել են ռազմական մասնագետները և Ազգային հետազոտական կենտրոնի գիտնականները, պատրաստ է․ այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ռուսլան Ցալիկովը։

Նա նշել է, որ մասնագետների և Ազգային հետազոտական կենտրոնի գիտնականների կողմից արվել են  փորձարկումների արդյունքների վերջնական գնահատականները։ 

«Դուրս գրվելու պահին բոլորն առանց բացառության իրենց լավ են զգացել՝ ստանալով կորոնավիրուսի դեմ իմունիտետ։ Այսպիսով՝ կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը պատրաստ է»,- հայտնել է Ցալիկովը։

Նախօրեին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կամավորների մասնակցությամբ և Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի հետ համատեղ հաջողությամբ ավարտել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների փուլը։

Կորոնավիրուսային պատվաստանյութը մշակվում է արագացված ռեժիմով. աշխատում է 150 հետազոտական խումբ

Գեղեցիկ Ոսկանյան