22 հուլիս, 2020 16:26

Անավարտ Սևաքար/Ղարադաշ. մանրամասներ տարածքում և քարտեզի վրա

Հուլիսի 12-ից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Բերդի, մասնավորապես՝ Սևաքար/Ղարադաշ բարձունքի հատվածում, տեղի են ունենում ռազմական գործողություններ: ՍիվիլՆեթը նախորդ մեկ շաբաթվա ընթացքում տեղից ռեպորտաժներով, հոդվածներով և լուսանկարներով փորձել է ներկայացնել ամբողջական պատկերը: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը քարտեզի վրա փորձում է ներկայացնել, թե իրականում ինչպիսին է Հայաստան-Ադրբեջան սահմանի Տավուշի հատվածը և մասնավորապես ինչ դիրքային փոփոխություններ են տեղի ունեցել նախորդ 10 օրերի ընթացքում: