23 հուլիս, 2020 16:59

Արտագնա աշխատանքի այլընտրանքը՝ Հայաստանում

Համավարակի պատճառով Գեղարքունիքի մարզից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը զգալիորեն նվազել է։ Այլընտրանքը հայրենիքում շինարարությամբ կամ գյուղատնտեսությամբ զբաղվելն է։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ներկայացրել է ծրագրեր, որոնց միջոցով Հայաստանում մնացած մարդիկ կկարողանան աշխատանք գտնել։ ՍիվիլՆեթը Կարմիրգյուղում է՝ տեսնելու, թե որն է արտագնա աշխատանքի այլընտրանքն այստեղ։