23 հուլիս, 2020 10:05

Թուրքիայի Անվտանգության խորհուրդը կրկին աջակցություն է հայտնել Ադրբեջանին

Թուրքիան կրկին իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին՝ Հայաստանի հետ սահմանային բախումներում, հաղորդում է թուրքական պետական Anadolu գործակալությունը։

Հուլիսի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ կայացած նիստից հետո Ազգային անվտանգության խորհուրդը Հայաստանին կոչ է արել «դադարեցնել ագրեսիան, հեռանալ ադրբեջանական օկուպացված տարածքներից»։

Հաղորդագրությունում նշվում է, որ «Հայաստանի ագրեսիայի ժամանակ նահատակվել է 12 ադրբեջանցի զինվորական, այդ թվում ՝ բարձրաստիճան սպաների և մեկ քաղաքացիական անձ, վիրավորվել է չորս զինծառայող»: