24 հուլիս, 2020 20:28

Դուալ կրթություն՝ երաշխավորված աշխատանք | Dual Education - Guaranteed Employment!

Վերջին տարիներին ՄԿՈՒ (մասնագիտական կրթություն և ուսուցում) ոլորտը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կիզակետում՝ հանդիսանալով անհատական, տնտեսական և սոցիալական կարողությունների առաջմղման կարևորագույն շարժիչ ուժ: Այն կարևոր դեր է կատարում երիտասարդների զբաղվածության խթանման գործում և ապահովում է երկրի տնտեսական զարգացման համար անհրաժեշտ հմտություններ:

Արդեն երեք տարի է, ինչ Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ՝ GIZ-ի կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համագործակցության շրջանակում Հայաստանի մասնագիտական կրթական հաստատություններում փորձարկվում է դուալ համակարգը՝ գինեգործության, զբոսաշրջության, ՏՏ և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտներում:

Աշխատանքի վրա հիմնված ուսուցման հեռանկարային այս մոդելը՝  դուալ համակարգը, լավագույն հնարավորությունն է ընձեռում ուսանողներին՝ դասեր քաղելու անմիջապես աշխատանքային գործընթացներից՝ տեսական գիտելիքներ ստանալով կրթական հաստատությունում և միաժամանակ գործնական հմտություններ ձեռք բերելով մասնավոր ընկերություններում: Դուալ կրթական համակարգի առանցքում  մասնավոր հատվածի ներգրավումն է մասնագիտական ուսուցման գործընթացներին և համագործակցությունը կրթական հաստատությունների հետ՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական ուսուցման ծրագրեր մշակելու համար: 

2019 թ. ծրագիրն աջակցություն ցուցաբերեց ՀՀ կառավարության «Աշխատի՛ր Հայաստան»  նախաձեռնությանը՝ համատեղ ջանքերով նպաստելու մարդու կյանքի որակի շարունակական բարելավմանը՝  աշխատանքի և մասնագիտական ինքնաիրացման ճանապարհով:

Համագործակցության շրջանակում, այլ աջակցության գործողությունների հետ մեկտեղ,  ստեղծվեցին չորս ֆիլմեր, որտեղ ներկայացվում են Վայոց ձորում ներդրված գինեգործություն, Երևանում, Շիրակի և Լոռու մարզերում՝ զբոսաշրջություն, Երևանում և Տավուշի մարզում՝ ճշգրիտ ճարտարագիտություն, Երևանում, Շիրակի և Լոռու մարզերում՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ մասնագիտությունները: Ֆիլմերում ուսանողները, հանրային և մասնավոր հատվածների գործընկերները գնահատում են ինչպես աշխատաշուկա-կրթություն արդեն ձևավորված կապերի կարևորությունը, այնպես էլ ներկայացնում ապագայում սովորողների ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորությունները:

Իսկ թե ինչպես է ընթանում համակարգի ներդրման գործընթացը գինեգործության ոլորտ, պատմում են հենց ուսանողները, դասավանդողները, հանրային և մասնավոր հատվածի ներկայացուցիչները:

Դուալ համակարգի մասին ավելի մանրամասն՝ այստեղ

Over the past several years vocational education and training (VET) has attracted broad international interest, becoming a key model for advancing personal, economic and social capacities and skills in many countries. VET also plays an important role in enabling young people to enter the labour market and ensuring promotion of skills relevant for a country’s economic development. 

It’s already three years that GIZ, working on behalf of the German Government, has been piloting dual education in the Armenian VET sector through Private Sector Development and Technical Vocational Education and Training in the South Caucasus (PSD TVET) Programme, in cooperation with Ministry of Education, Science, Culture and Sport of Armenia. Dual education is currently piloted in wine, tourism, IT and precision engineering sectors.

Dual system, one of the most promising models of work-based learning, gives students an excellent opportunity to learn the theory in the classroom and simultaneously acquire relevant practical skills at a private sector company. Thus, dual system hinges upon the involvement of the private sector in vocational education processes, ensuring close collaboration with the educational institutions to develop curricula relevant for the labour market needs.

In 2019, GIZ through the PSD TVET Programme supported the Armenian Government’s Work Armenia Initiative to contribute to continuous improvement of human life quality through employment and professional development. Within the cooperation, among other support activities, four films have been produced. The short films feature the process of the introduction of dual system in wine, tourism, IT and precision engineering sectors in Yerevan, Shirak, Lori, Vayots Dzor and Tavush regions of Armenia,  through personal stories of students as well as experiences and insights from public and private partners. They emphasize the importance of already formed labour market- education ties as well as present entrepreneurship and employment opportunities for students in future.

In this short film, students, teachers, public and private sector representatives present their stories and experiences of dual system piloting in the wine sector. More about dual system is available here:  http://escs.am/en/static/dual?s=edu