24 հուլիս, 2020 17:35

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին շատ զգայուն հարց է Ռուսաստանի համար․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի համար շատ զգայուն է համարում այն իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին․ այս մասին, ինչպես հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները, Պուտինը հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ։

«Մեզ համար այն շատ զգայուն է՝ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին»,- հայտարարել է Պուտինը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հաղորդմամբ՝ խորհրդակցության ժամանակ քննարկվել են Ռուսաստանի հարաբերությունները ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի հետ։