24 հուլիս, 2020 14:18

Կարեն Կարապետյանը ռուսաստանյան ընկերությունում նոր պաշտոն ունի

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ընտրվել է ռուսաստանյան «Միացյալ մեքենաշինական գործարաններ» (Ուրալմաշ-Իժորա խումբ) բաց բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ:

«Դրված խնդիրների հաջող լուծման համար որոշում է կայացվել տնօրենների խորհրդի նոր կազմի ձևավորման մասին, իսկ տնօրենների խորհրդի նախագահ է ընտրվել Կարեն Վիլհելմի Կարապետյանը», - ասված է ընկերության մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Ընկերության հիմնական բաժնետերն ու ֆինանսական գործընկերը «Գազպրոմբանկ»-ն է, որի փոխնախագահ Տիգրան Խաչատուրովը նշել է.

«Միացյալ մեքենաշինական գործարաններ» ԲԲԸ-ն Ռուսաստանի ծանր մեքենաշինության առաջատար ընկերություններից մեկն է, որը մասնագիտացած է ատոմային էներգետիկայի, նավթաքիմիական և նավթագազային, հանքարդյունաբերական սարքավորումների ինժինիրինգի, արտադրության և սպասարկման ոլորտում, ինչպես նաև հատուկ նշանակության մեքենաների արտադրության և արդյունաբերական ծառայությունների մատուցման ոլորտում:

Ընկերության արտադրական հարթակները գտնվում են Ռուսաստանում և Չեխիայում: Ընկերության հիմնական բաժնետերն ու ֆինանսական գործընկերը «Գազպրոմբանկ»-ն է: