24 հուլիս, 2020 19:03

ՁայնաZOOM․ Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը՝ «շատ զգայուն» հարց Պուտինի համար

ՍիվիլՆեթը ներկայացնում է հուլիսի 24-ի դրությամբ Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները։

Թողարկման գլխավոր թեմաներն են՝

✓Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը պահպանվել է հարաբերական անդորր
✓Մոսկվայում հայերի վրա հարձակված ավելի քան 50 ադրբեջանցի ձերբակալվել է
✓ԱԱԾ-ն բացահայտել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից զինված ուժերի մասին տեղեկություններ ստանալու փորձեր
✓ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախին օգնություն տրամադրելու վերաբերյալ փոփոխությունը
✓Կարեն Կարապետյանը ռուսաստանյան ընկերությունում նոր պաշտոն ունի
✓Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հիմքեր կան պնդելու՝ մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ