25 հուլիս, 2020 13:21

Քո գրպանից․ կորոնավիրուսը պաշտոնյաներին օգնել է մնալ տանը և խնայել պետության փողերը

Կորոնավիրուսի համավարակի պատճառով այս տարի կրճատվել են պետական պաշտոնյաների արտասահմանյան գործուղումներին ուղղվող միլիոնավոր դրամները։ ՍիվիլՆեթը համեմատել է՝ նախորդ տարի և այս տարի գործուղումների և արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների վրա ծախսված գումարները։