28 հուլիս, 2020 11:57

«Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանին առաջադրվել է մեղադրանք

«Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանին առաջադրվել է մեղադրանք։ Լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից։

Մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խուլիգանություն, որն ուղեկցվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով:

Դանիելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ապրիլին վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև։