29 հուլիս, 2020 17:38

ԵՄ-ն աջակցում է Հայաստանում գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների տնտեսական վերականգնմանը. ասուլիս

Եվրոպական միությունը դրամաշնորհների նոր ծրագրի միջոցով աջակցում է COVID-19-ի համավարակից տուժած գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների տնտեսական վերականգնմանը:

Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ հայտարարում է «Նորարարական դրամաշնորհներ՝ ուղղված գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների (ԳՓՄՁ) տնտեսական վերականգնմանը» մրցույթի մասին, որի մասին ՍիվիլՆեթի եթերում ասուլիսին մանրամասն պատմում են ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը և «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն: