29 հուլիս, 2020 19:58

Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին լրատվամիջոցներին ասել է Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Լևոն Առաքելյանը` նշելով, որ վիրավորում ստացածը համագյուղացի է:

«Հենակետում է եղել դեպքը, մոտավորապես ժամը 2-3-ի սահմանում, ոտքի շրջանում թեթեւ վնասվածք է ստացել դիպուկահարի կրակոցից: Նա 4 երեխա ունի, 39 տարեկան է»,- ասել է գյուղապետը։ Վիրավորում ստացած զինծառայողն այժմ Բերդի հոսպիտալում է: