29 հուլիս, 2020 14:37

Տունը՝ տղայի՞ն, թե՞ աղջկան․ ինչ են կարծում քաղաքացիները

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)–Հայաստան հիմնադրամը հարցում է իրականացրել քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե եթե ընտանիքում ապրում է մեկ որդի և մեկ դուստր և կա մեկ բնակարան՝ ով է այն ժառանգելու։ Հարցվածների 49 տոկոսը պատասխանել է, որ տղան պետք է ժառանգի, 43 տոկոսը՝ հավասար, իսկ 2 տոկոսը՝ աղջիկը։ Իսկ այն հարցին, թե ով պետք է ավելի շատ հոգ տանի ծնողների մասին․ 60 տոկոսը պատասխանել է՝ հավասար, 33 տոսկոսը՝ տղան, 3 տոսկոսը՝ աղջիկը։ Հարցման հետքերով ՍիվիլՆեթը շրջել է քաղաքում՝ պարզելու, թե ինչ են կարծում քաղաքացիները այս հարցերի շուրջ։