29 հուլիս, 2020 20:41

Փառատոն առանց տոն․ մշակութային իրադարձությունները չեղարկվում են կամ հետաձգվում

Փառատոնների պակաս Հայաստանում չկա․ արդեն հայտնի և ավանդական դարձած փառատոնների կողքին հայտնվում են նոր, յուրօրինակ փառատոններ՝ իրենց շուրջը համախմբելով հարյուրավոր մարդկանց։ Այս տարի, սակայն, կորոնավիրուսն ու արտակարգ դրությունը խոչընդոտեցին փառատոնային Հայաստանի կյանքը։ ՍիվիլՆեթը փորձել է պարզել, թե ինչ լուծումներ են այս տարի գտել փառատոնների կազմակերպիչները։