30 հուլիս, 2020 18:06

Կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդությունից բուժաշտաողների շրջանում մահվան նոր դեպք է գրանցվել։

«Ցավով պետք է հայտնենք, որ կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք է գրանցվել բուժաշխատողի մոտ: Առողջապահության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում շտապօգնության բրիգադի բուժքույր Սուսաննա Պարսամյանի մահվան կապակցությամբ: Շնորհակալություն ենք հայտնում երկար տարիների աշխատանքի համար, իսկ ընտանիքին, հարազատներին և ընկերներին` ուժ ու համբերություն»,- ասված է նախարարության հաղորդագրությունում։

Ավելի վաղ կորոնավիրուսային հիվանդությունից բուժաշխատողի մահվան ևս երկու դեպք էր գրանցվել: