30 հուլիս, 2020 16:49

Հայաստանը ճիշտ ուղու վրա է. Համբիկ Սարաֆյան

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը համոզված է, որ Հայաստանի գործող իշխանությունները ճիշտ ուղու վրա են: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում հայկական գործող ամենահին կուսակցության (հիմնադրվել է 1887-ին) ղեկավարը անդրադառնում է Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական արշավին և Հայաստանի ու Սփյուռքի հակադարձությանը, Սփյուռքում հայկական կառույցների համակարգված գործունեությանը: ՍԴՀԿ-ն շարունակում է աջակցել Հայաստանի գործող իշխանություններին, ինչպես անվերապահ աջակցել է 2018-ի Թավշյա հեղափոխությանը, ասում է Սարաֆյանը: