30 հուլիս, 2020 18:33

ՍԴ դատավորի թեկնածուներից մեկը Վճռաբեկ դատարանի նախագահն է

Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար երկու դատավոր է առաջադրել իր թեկնածությունը Դատավորների ընդհանուր ժողովին․ այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը։

Նրա փոխանցմամբ՝ ՍԴ դատավորի թափուր տեղի համար թեկնածությունը առաջադրելու մասին դիմումներից մեկը ստացել են Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանից, մյուսը՝ Իջևանի նստավայրի դատավոր Արման Կուրեխյանից։

Հուլիսի 31-ին տեղի կունենա Դատավորների ընդհանուր ժողովը, որի ընթացքում կընտրվի թեկնածուն։

Ներկայում ՍԴ դատավորի երեք թափուր պաշտոն կա։ Հունիսին Հայաստանում ընդունված սահմանադրական փոփոխություններով դադարեցվել են Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները։ Կառավարությունն արդեն առաջադրել է իր թեկնածուին՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանին։

Մյուս երկու թեկնածուներին առաջադրում է նախագահն ու Դատավորների ընդհանուր ժողովը։

Ինչպես են առաջադրվում և ընտրվում Սահմանադրական դատարանի դատավորները

Ազգային ժողովն ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը․ ինչ է այն նշանակում