31 հուլիս, 2020 11:10

Ադրբեջանը իր շանտաժով մեզ փորձում է գերի պահել

Նախկին դիվանագետ Գարիկ Չիլինգարյանը աշխատել է ԵԱՀԿ-ում, ապա դարձել այդ կազմակերպության աշխատակիցը Վրաստանում Սահմանային դիտորդական առաքելության և հետո Ուկրաինայում (Դոնբաս)՝ Հատուկ դիտորդական առաքելության կազմում: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Չիլինգարյանը անդրադառնում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի և նրա գրասենյակի գործունեությանը, հայ-ադրբեջանական սահմանին միջազգային մոնիթորինգային մեխանիզմ ներդնելու հնարավորությանը, ինչպես նաև՝ Ադրբեջանի կողմից այդ հարցերում շանտաժային քաղաքականությանը: