31 հուլիս, 2020 13:14

Բեյրութից՝ Երևան․ բռնելով հայրենադարձության ճամփան

Հուլիսի 28-ին Բեյրութ-Երևան չվերթով Հայաստան ժամանեց ևս 65 հայրենադարձ՝ 18 ընտանիք և 11 անհատ։ Սա երրորդ այս կարգի չվերթն է։  Բեյրութից ժամանածները  հայրենադարձությունը խթանող նոր օրենքի շահառուներից են։ ՍիվիլՆեթի թիմը Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի և Repat Armenia-ի ներկայացուցիչների հետ օդանավակայանում է։