31 հուլիս, 2020 17:35

Եկամտահարկի վերադարձի չեղարկումը 50 տոկոսով կփլուզի շինարարության ոլորտը. «Ակցեռնի» նախագահ

ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը «Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանի հետ զրուցել է կորոնավիրուսի համաճարակի պայմաններում շինարարության ոլորտում ու անշարժ գույքի շուկայում առաջացած խնդրիրների մասին: Անդրադարձ է կատարվել նաև ոլորտի վրա գույքահարկի բարձրացման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքների ու եկամտահարկի վերադարձի մեխանիզմի հնարավոր չեղարկման բացասական ազդեցություններին: