31 հուլիս, 2020 14:34

10 մլն ծառ տնկելու նախագիծը հետաձգվել է․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին:

Հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտնել է, որ կորոնավիրուսի պատճառով կառավարությունն այս տարի չի կարողանալու իրականացնել 10 մլն ծառ տնկելու նախագիծը։

 «Բայց մենք անպայման պետք է այդ գաղափարն իրականացնենք: Մենք հիմա ավարտին ենք հասցնում մինչև 2050-ը Հայաստանի վերափոխման ռազմավարությունը և այնտեղ ձևակերպել ենք մինչև 2050-ը Հայաստանի անտառապատ տարածքների կրկնապատկումը որպես ռազմավարական խնդիր»,- ասել է վարչապետը:

2019-ի հոկտեմբերի 16-ին վարչապետը «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019․ Փոխակերպելով բանականությունը» ամենամյա համաժողովին հայտարարել էր, որ մինչև 2020-ի հոկտեմբերի 10-ը Հայաստանում կտնկվի 10 միլիոն ծառ, որը կխորհրդանշի 10 միլիոն հայության միասնությունը։