5 օգոստոս, 2020 11:15

Դիտարկվում են Լիբանանին թիրախային և առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու սցենարներ․ ԱԳՆ խոսնակ

Արտաքին գործերի նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը գրառում է արել ֆեյսբուքում՝ ասելով, որ գործընկերների հետ դիտարկվում և գնահատվում են Լիբանանի եղբայրական ժողովրդին թիրախային և առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու տարբեր սցենարներ։

«Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայահոծ շրջաններում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը։ Այս պահին դրությամբ ունենք տեղեկություն ազգությամբ հայ երեք մահացածների և շուրջ 100 վնասվածների մասին։ Բայց այս թվերը, ցավոք, կարող են աճել, քանի որ մեծ է անհայտ կորածների թիվը», - գրել է Նաղդալյանը։